ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կպարզվեն լրատվամիջոցների սեփականատերերը

Կպարզվեն լրատվամիջոցների սեփականատերերը
03.10.2019 | 22:51

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով լրատվամիջոցներին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում տեղեկությունները ստանալիս արտոնություն է տրվում: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի այդ տեղեկատվությունն ստանալ անվճար: Այսօր գործող կարգով այդ տեղեկատվությունն ստանալու համար լրատվամիջոցները վճարում են պետական տուրք: «Այս նախագծով նաև ընդլայնվում է «լրատվամիջոց» հասկացությունը, դրա մեջ ընդգրկելով նաև համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեությունը իրականացնողներին»,- ասաց նախարարը:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս նախագիծը e-draft-ում տեղադրելուց հետո բուռն արձագանքի է արժանացել լրատվամիջոցների կողմից, որոնք մտավախություն են հայտնել, թե սրանով փորձ է արվում վերահսկել լրատվամիջոցներին, բայց կյանքը ցույց տվեց, որ նման նպատակ չի եղել: Նա ընդգծեց, որ անհատականացված քարտերով են նրանք օգտվելու այդ հնարավորությունից:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մոտ մեկ տարի է լրագրողները խնդրում են այս խնդիրը լուծել, հիմա որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անե՞լ: Կարող ենք այս փոփոխությունը չանել ընդհանրապես: Իրենց համար ենք անում: Այսինքն՝ մենք տվյալների բազային մուտք ենք տալիս լրատվամիջոցներին, իսկ մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք լրատվամիջոցներին վերահսկե՞նք: Այսինքն՝ ասում ենք՝ մտնելուց առաջ պետք է ID քարտ օգտագործեք, ասում են՝ ո՞նց, մեզ ուզում եք վերահսկե՞ք»:


Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ իսկ ռեգիստրում գրվա՞ծ է, թե ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը, և ստացավ դրական պատասխան: «Լավ չէ, լավ չէ: Հիմա էլ կասեն, որ ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետև ցանկանում ենք պարզել, թե ովքեր են սեփականատերերը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ